«Արսենալը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպանի հետ (PHOTO)

16:46   12 սեպտեմբերի, 2019

Կիսապաշտպան Ջո Ուիլոքը նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքվել։

Ուիլոքն «Արսենալի» սան է։ Նա «զինագործների» համակարգում է 4 տարեկանից ի վեր։

Հավելենք, որ ԱՊԼ-ի 4 տուրից հետո «Արսենալը» վաստակել է 7 միավոր՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։



© ARMFOOTBALL.COM