Այլևս չեն հանդուրժի. Անգլիայի խաղացողները կարող են լքել դաշտը՝ ռասիստական վիրավորանքներ լսելու դեպում

15:33   12 սեպտեմբերի, 2019

Անգլիայի հավաքականը կարող է ցուցադրաբար լքել դաշտը խաղի ընթաքում, եթե երկրպագուները սկսեն ռասիստական արտահայտություններ հնչեցնել, հաղորդում է The Sun-ը։

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան անհանգստացած է՝ կապված ընտրանու հաջորդ խաղի հետ, որը կկայանա Բուլղարիայում։ Ասոցիացիան կաջակցի ֆուտբոլիստներին, եթե նրանք որոշեն խաղի ընթացքում լքել դաշտը։

Նման պտահոգությունները պայմանավորված են նրանով, որ Եվրո-2020-ի ընտրական փուլում՝ Բուլղարիայի հետ կայացած տնային խաղում, (4-0) Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռահիմ Սթերլինգին ռասիստական վիրավորանքներ են հասցրել։ Արդյունքում, երկրպագուներից մեկը ձեռբակալվել է։



© ARMFOOTBALL.COM