Երրորդը` Չեմպիոնների լիգայից ու Եվրոպայի լիգայից հետո. Նոր մրցաշար ՈւԵՖԱ-ի հովանու ներքո

14:20   12 սեպտեմբերի, 2019

Գերմանական Bild պարբերականի հաղորդման համաձայն` ՈւԵՖԱ-ի հովանու ներքո ևս մեկ մրցաշար է անցկացվելու: Նվում է, որ մրցաշարի առաջին խաղարկությունը կարող է անցկացվել արդեն 2021/22 թթ. մրցաշրջանից:

Այն ունենալու է Կոնֆերենցիաների գավաթ անվանումը: Այն կդառնա կարգով երրորդ մրցաշարը Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի խաղարկություններից հետո: Անցկացման կարգով նման է լինելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Մասնակից թիմերը լինելու են 32-ը` բաժանված 8 խմբի:

Խմբերի հաղթողները դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կմրցեն Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային մրցաշարում իրենց խմբերում երրորդ տեղերը գրաված թիմերի հետ և կպայքարեն Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի ուղեգրի համար:

Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության հաղթողը կնվաճի Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր:

 



© ARMFOOTBALL.COM