Պերես. «Մեզ չեն վաճառում Պոգբային և Մբապեին»

12:27   12 սեպտեմբերի, 2019

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, թե որ ֆուտբոլիստներին են ցանկացել գնել, բայց ակումբները չեն վաճառել նրանց։

«Մենք մի քանի տարի փորձում էինք գնել Լևանդովսկիին («Բավարիա»), բայց նրան մեզ չեն վաճառում։ Պոգբայի (ՄՅՈւ) հետ կապված նույն իրավիճակն է։

Մբապեն (ՊՍԺ) նույնպես չի վաճառվում։ Իհարկե, մենք կցանկանայինք, որ ֆրանսիացիներն ասեին․ «վերցրե՛ք»։ Բայց դա այդպես չէ»,- Պերեսի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք՝ անցած տրանսֆերային պատուհանի ընթացքում մադրիդցիները ռեկորդային քանակությամբ տրանսֆերներ կատարեցին, բայց, նաև մի շարք տեղափոխություններ խափանվեցին։



© ARMFOOTBALL.COM