«Մանչեսթեր Սիթիի» լեգենդը. Անգլիան հրաժեշտ տվեց Կոմպանիին (VIDEO)

11:51   12 սեպտեմբերի, 2019

Մայիսի կեսին 33-ամյա պաշտպան Վենսան Կոմպանին հայտարարեց «Մանչեսթեր Սիթին» լքելու մասին։

«Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնում տեղի ունեցավ ակումբի լեգենդների ու ԱՊԼ-ի լեգենդների միջև հանդիպում, որտեղ գրանցվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշիվը։ Մաչնեսթերցիների կազմում աչքի ընկան Մարտին Պետրովը՝ 2 և Մվարուվարին՝ 89, իսկ ԱՊԼ-ի լեգենդդներից՝ Ռոբի Քինը՝ 31 և վան Պերսին՝ 48։ 

Իր հրաժեշտի խաղին բելգիացին չկարողացավ մասնակցել վնասվածքի պատճառով։ «Քաղաքայինների» կազմում նա մասնակցել է 358 հանդիպման՝ դառնալով 20 գոլի հեղինակ։ Հանրաճանաչ պաշտպանն այժմ «Անդերլեխտում» է, որտեղ աշխատում է որպես խաղացող մարզիչ։



© ARMFOOTBALL.COM