«Չելսին» պատրաստ է «Նիցցայի» ֆուտբոլիստի համար 43 մլն եվրոյից ավելի վճարել

22:05   11 սեպտեմբերի, 2019

«Նիցցայի» ու Ալժիրի հավաքականի աջ պաշտպան Յուսուֆ Ատալը կարող է կարիերան շարունակել «Չելսիում», հաղորդում է Daily Mail-ը։

23-ամյա ֆուտբոլիստի համար լոնդոնյան ակումբը պտրաստ է ֆրանսիացիներին առաջարկել 43 մլն եվրոյից ավելի։ 

Խնդիր կարղ է հանդիսանալ այն հանգամանքը, որ «Չելսին» տրանսֆեր կատարելու իրավունքից զրկված է մինչև հաջորդ ամառ, բայց ակումբը բողոքարկել է այդ որոշումն ու այն կարող է կասեցվել։ Այդ դեպքում, ձմռանն «ազնվականները» հնարավորություն կունենան նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել։

Ատալը «Նիցցայում» հանդես է գալիս 2018 թվականից։ Նախորդ մրցաշրջանում մասնակել է 29 հանդիպման, դարձել 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ալժիրի հավաքականի կազմում կարողացել է նվաճել Աֆրիկայի գավաթը։



© ARMFOOTBALL.COM