Կուրտուայի գործակալը ձեռբակալվել է

21:46   11 սեպտեմբերի, 2019

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի գործակալ Քրիստոֆ Էնրոտին ձեռբակալվել է։

Marca պարբերականը տեղեկացնում է, որ Էնրոտին մեղադրվում է կոռուպցիայի, խարդախության ու փողերի լվացման մեջ։

Նա այնպիսի ֆուտբոլիստների գործակալն է, ինչպիսիք են «Դալյան Իֆանի» կիսապաշտպան Յանիկ Կարասկոն, «Լեսթերի» ֆուտբոլիստ Յուրի Տիլեմանսն ու Կևին Միրալյասը՝ «Անտվերպեն»։



© ARMFOOTBALL.COM