Դավիթ Արշակյանը մոտ է Հայաստանի առաջնություն վերադառնալուն

20:14   11 սեպտեմբերի, 2019

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Դավիթ Արշակյանը կարող է կարիերան շարունակել հայկական ակումբում:

ArmFootball.com-ին հայտնի դարձավ, որ 25-ամյա ֆուտբոլիստը միացել է Երևանի «Արարատին» և մարզվում է այդ թիմի կազմում:

Այնուամենայնիվ, կողմերը դեռ պայմանագիր չեն կնքել, քանզի գործարքը պետք է ձևակերպվի տրանսֆերային պատուհանից հետո և փաստաթղթային բարդ գործընթաց է պահանջում: Արշակյանը պետք է ազատ խաղացողի կարգավիճակ ստանա, ինչպես նաև նրա նախորդ ակումբից փաստաթղթեր փոխանցվեն:

Հիշեցնենք, որ հարձակվողը Հայաստանում է հանդես եկել 2012-2013 մրցաշրջանում, երբ խաղում էր «Միկայի» կազմում: Վերջին կես տարում Արշակյանը ներկայացնում էր Վարոնեժի «Ֆակելը»: Օգոստոսին նա փորձաշրջան է անցել խորվաթական «Ռուդեշում»:



© ARMFOOTBALL.COM