Ռոնալդու. «Ինձ չեն հետաքրքրում անհատական նվաճումները»

18:56   11 սեպտեմբերի, 2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ իր համար մեծ նշանակություն չունեն անհատական մրցանակները։

«Ես միշտ ասում եմ, որ չեմ ապրում ֆուտբոլով՝ մտածելով անհատական մրցանակների մասին։ Այդ բոլոր մրցանակները թիմային հաղթանակների արդյունքն են։ Ինձ համար դա շատ հաճելի է»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը։

Հիշեցնենք, որ պորտուգալացին Ոսկե գնդակի հնգակի դափնեկիր է։ Երեկ նա Պորուգալիայի հավաքականի կազմում դարձել է պոկերի հեղինակ։



© ARMFOOTBALL.COM