Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն այս տարի այլևս չի խաղա

16:31   11 սեպտեմբերի, 2019

Ֆրանսիայի հավաքականի ու Մարսելի «Օլիմպիկի» կիսապաշտպան Ֆլորիան Տովենը ծանր վնասվածք է ստացել:

Պորվանսցիների մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը կոճն է վնասել և պետք է վիրահատության ենթարկվի:

Ֆրանսիացու ապաքինման համար պահանջվելու է 4,5 ամիս: Դա նշանակում է, նա խաղադաշտ կվերադառնա 2020 թվականին:

Լիգա 1-ի նախորդ առաջնությունում Տովենը 33 խաղում դարձել է 16 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:



© ARMFOOTBALL.COM