«Մարդիկ շոկի մեջ են, որ «Արարատն» առաջատար է, երկրպագուների թիվը տասնապատկվել է». Բոյկո

16:18   11 սեպտեմբերի, 2019

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն հարցազրույց է տվել Sport-express.ru-ին, որի ժամանակ պատմել է, թե ինչի շնորհիվ է թիմը հետնապահից դարձել առաջատար:

«Նոր մարզչական շտաբ է հրավիրվել, լրջորեն փոխել ենք կազմը և մարզումային գործընթացը: Արդյունքն արագորեն եկավ: Հայաստանում իսկապես ոչ ոք նման մեկնարկ չէր սպասում: Հինգ խաղում 13 միավորը ֆանտաստիկա է: Առավել ևս, որ արդյունքը խաղից է բխում: Շատ ցուցանիշներով մենք առաջատարների թվում ենք:

Երկրպագուները շոկի մեջ են. նրանք կարծում էին, որ կրկին վերջին-նախավերջին տեղերում ենք լինելու: Ինչպես ասում են` քվեարկում են «ոտքերով»: Տնային խաղերի հաճախելիությունը գրեթե տասնապատկվել է: Մարդիկ շնորհակալություն են հայտնում: Տրիբունա են սկսել վերադառնալ մարդիկ, ովքեր ժամանակին խորհրդային տարիների «Արարատն» են տեսել»,- ասել է ռուս մասնագետը:



© ARMFOOTBALL.COM