Բասկետբոլի Աշխարհի առաջնություն. ԱՄՆ-ն պարտվեց քառորդ եզրափակչում (VIDEO)

17:37   11 սեպտեմբերի, 2019

Բասկետբոլի Աշխարհի առաջնությունը նոր չեմպիոն կունենա: Վերջին 13 տարիների ընթացքում չեմպիոնի կոչումը կրող ԱՄՆ-ի հավաքականը քառորդ եզրափակչում 79:89 հաշվով պարտվել է Ֆրանսիայի ընտրանուն:

Առանց գերաստղերի հանդես եկող Գրեգ Պոպովիչի թիմի կազմում հիանալի ելույթ ունեցել միայն Դոնովան Միտչելը, ով վաստակել է 29 միավոր: Ֆրանսիացիների կազմում առանձնացել է Ռուդի Գուբերը, ով վաստակել է 21 միավոր ու տիրել 16 անդրադարձի:

Կիսաեզրափակչում Ֆրանսիան մրցելու է Արգենտինայի հետ:



© ARMFOOTBALL.COM