Մարզադաշտ մտնելու արգելք ստացած կինն ինքնահրկիզվել է ու մահացել

15:48   11 սեպտեմբերի, 2019

Իրանուհի ֆուտբոլասեր Սահար Խոդայարին ինքնահրկիզումից հետո 3 օր անց մահացել է հիվանդանոցում:

Կինն իրեն վառել է Թեհրանում, երբ հետաձգվել է մարզադաշտ մտնելու նրա փորձն արգելելու վերաբերյալ դատական գործը: Խոդայարին փորձել էր մարտին «Էսթեղլալի» ստադիոն մտնել տղամարդ ձևանալով, գրում է BBC-ին:

Երկրպագուհին ինքնահրկիզվել է դատարանից դուրս գալուց հետո:

Նշենք, որ 1981 թվականից Իրանում կանանց արգելվում է մարզադաշտ հաճախել:



© ARMFOOTBALL.COM