Մեր մրցակիցները. Պրոսինեչկիի հրաժարականը չի ընդունվել

15:59   11 սեպտեմբերի, 2019

Բոսնիայի և Հերցեգովինայի ֆուտբոլի միությունն իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկիի հրաժարականը չի ընդունվել:

50-ամյա մասնագետը հրաժարական է տվել Հայաստանի հավաքականից 2:4 հաշվով կրած արտագնա պարտությունից հետո: Նա պետք է աշխատանքը շարունակի մինչև պայմանագրի ժամկետի ավարտը` 2019 թվականի դեկտեմբեր:

Նշվում է, որ ԲՀՖՄ-ի նիստի ժամանակ դիտարկվել են այդ որոշման համար բոլոր դրական ու բացասակայն հետևանքները և որոշում է կայացվել մարզչին հնարավորություն տալ շարունակել աշխատանքը, քանզի բականցիները վստահ են, որ դեռ շանս ունեն Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ մտնելու համար:

Բացի այդ, ֆուտբոլի միությունում կարծում են, որ Պրոսինեչկիի հեռանալը դրական հետևանքն չի ունենա հավաքականի համար:



© ARMFOOTBALL.COM