Հեռարձակումներից Եվրոպայի ամենաշատ գումար ստացող ակումբները (Ինֆոգրաֆիկա)

13:11   11 սեպտեմբերի, 2019

2018-19թթ. մրցաշրջանի արդյունքներով Եվրոպայում հեռարձակումներից ամենաշատ գումար վաստակող ակումբ է դարձել «Լիվերպուլը»: «Կարմիրները» ստացել է 167,4 միլիոն եվրո, տեղեկանում ենք Swiss Ramble-ի հետազոտությունից:

Առաջատարների թվում են նաև «Մանչեսթեր Սիթին» (151 մլն), «Չելսին» (146), «Տոտենհեմը» (145), «Մանչեսթեր Յունայթեդը» (143) և «Արսենալը» (142):

Ուշագրավ է, որ թոփ-20-ում միայն երկու ակումբ կա, որը չի ներկայացնում անգլիական Պրեմյեր լիգան: Դրանք են «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»: Կատալոնացիները 130 միլիոն եվրոյով 7-րդ տեղում են, իսկ «սերուցքայինները» 125 միլիոնով` 10-րդ:

«Արքայական ակումբից» ավելի շատ են վաստակել «Էվերթոնը» (129) և «Վուլվերհեմփթոնը» (127):



© ARMFOOTBALL.COM