Sport.es. Մեսսին չի մասնակցելու է «Վալենսիայի» հետ խաղին, բայց մեկնելու է Դորտմունդ

13:35   11 սեպտեմբերի, 2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ապաքինումը շարունակվում է ձգձգվել:

Sport.es-ը վստահեցնում է, որ արգենտինացին չի մասնակցելու Լա Լիգայի 4-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղին: 32-ամյա ֆուտբոլիստը շարունակում է մկանային ցավեր զգալ, չնայած նրան, որ մարզվում է ընդհանուր թիմի հետ:

«Բլաուգրանայի» ավագը թիմի հետ մեկնելու է Դորտմունդ, որտեղ Չմպիոնների լիգայի խբբային փուլում կայանալու է «Բորուսսիայի» դեմ առաջին խաղը:

Եթե վնասվածքը հարձակվողին թույլ չտա մասնակցել նաև այդ խաղին, ակումբի բժիշկները վստահ են, որ նա կմասնակցի «Գրանադայի» դեմ Պրիմերայի 5-րդ տուրի մրցավեճին:



© ARMFOOTBALL.COM