«Ուրարտուի» տարբեր թիմերը հաղթում են Առաջին խմբի ակումբներին

12:25   11 սեպտեմբերի, 2019

«Ուրարտու» մարզադաշտում «Ուրարտու-2»-ը և «Դիլիջանը» ընկերական հանդիպում անցկացրին, որն ավարտվեց 5:0 հաշվով: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Ուրարտու-2»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արթուր Միսկիրիջյանը, իսկ մեկական գոլեր խփեցին Էրիկ Պետրոսյանը, Արսեն Եղիազարյանը և Գոռ Լուլուկյանը:

«Ուրարտու» ՖԱ Ակադեմիայի մինչև 17 տարեկանների թիմը` «Ուրարտու-Մ17»-ը (գլխավոր մարզիչ՝ Կարեն Առաքելյան) ընկերական հանդիպում է անցկացրել Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Անի» թիմի հետ, և 2:0 հաշվով հաղթանակ տարել:

Դուբլի հեղինակ է դարձել Հարություն Ստեփանյանը:



© ARMFOOTBALL.COM