«Ռոման» կորուստ ունի. Ունդերը բաց կթողնի մի քանի շաբաթ

20:56   10 սեպտեմբերի, 2019

Հռոմի «Ռոմայի» ֆուտբոլիստ Ջենգիզ Ունդերը վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը հինգ շաբաթ, հայտնում է Football Italia-ն:

Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Թուրքիայի հավաքականի կազմում: Սպասվում է, որ Ունդերը խաղադաշտ դուրս չի գա հոկտեմբերից ոչ շուտ: Այդ ընթացքում «Գայլերը» կանցկացնեն յոթ հանդիպում, այդ թվում նաև կմրցեն Ունդերի նախկին թիմի` «Իստանբուլ Բաշակշեհիրի» հետ Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակներում:



© ARMFOOTBALL.COM