Միրչա Լուչեսկու. «Մխիթարյանն այն խաղացողներից է, որոնց ես սիրում եմ բոլորից շատ»

20:01   10 սեպտեմբերի, 2019

Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն TMW-ի հետ զրույցում խոսել է Հենրիխ Մխիթարյանի ու Պաուլու Ֆոնսեկայի մասին: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը ժամանակին խաղացել է ուկրաինական թիմում ռումինացի մասնագետի գլխավորությամբ, իսկ Ֆոնսեկան «Շախտյորը» գլխավորել  է Լուչեսկուի հեռանալուց հետո: Վերջինս նաև նշել է այն խաղացողների անունները, որոնց Ֆոնսեկան կուզենար հրավիրել «Ռոմա»:

- Մխիթարյանն այն խաղացողներից է, որոնց ես սիրում եմ բոլորից շատ: Նա շատ խելացի է, շատ հեշտ հարմարվում է խաղային բոլոր սխեմաներին, դիմացկուն է ու օժտված է  բացառիկ արագությամբ: Ես ստիպեցի նրան խաղալ որպես եզրափակող և նա շատ ուժեղ էր այդ դիրքում: Անգլիայում նրան օգտագործեցին այլ դիրքերում, որոնք նրան չէին համապատասխանում: Շատ շուտով Մխիթարյանը կդառնա «Ռոմայի» առանցքային խաղացողներից մեկը:  Գիտեմ, որ Ֆոնսեկան մեծ հաճույքով կհրավիրեր Տայսոնին ու Մարլոսին:  Նրանք «Շախտյորի» խաղացողներն են, որոնց ես դաստիարակել եմ ակումբում աշխատած 12 տարվա ընթացքում: Հուսով եմ` Ֆոնսեկան հաջողության կհասնի Իտալիայում: «Ռոման» հաջողակ մարզչի կարիք ունի: Խնդիրն այն է, որ «Շախտյորում», որտեղ ես ստեղծեցի հարձակվողական թիմ, սովոր էին վերահսկել  խաղը, իսկ Իտալիայում դա հեշտ չէ անելը, բայց նրա մոտ կարող է ստացվել: Եկեք տեսնենք,- ասել է Լուչեսկուն:

 



© ARMFOOTBALL.COM