«Ռոմայի» մարզական տնօրեն. «Մխիթարյանը հրաժարվեց գումարից «Ռոմա» տեղափոխվելու համար»

19:24   10 սեպտեմբերի, 2019

«Ռոմայի» մարզական տնօրեն Ջանլուկա Պետրաչին խոսել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին և ընդգծել, որ հայ ֆուտբոլիստը հրաժարվել է գումարից` ընտրելով «Ռոման»:  

- Այստեղ ենք, որպեսզի ներկայացնենք Միկիին: Նա ուզում է, որ նրան այսպես դիմենք: Շատ երջանիկ ենք ու հպարտանում ենք , որ կարողացանք նման մակարդակի խաղացող հրավիրել: Նրա փորձն ու որակները, նույնիսկ նրա ինտելեկտը, կարող են բարձրացնել «Ռոմայի» մակարդակը: Մենք կաջակցենք նրան, կմոտիվացնենք ու կտանք հնարավորություն խաղալ ֆուտբոլ: «Ռոման» ու երկրպագուները կստիպեն նրան զգալ  այդ ջերմությունը,- ասել է Պետրաչին:



© ARMFOOTBALL.COM