«Շիրակի» նախկին լեգիոները տեղափոխվեց «Լոռի» (PHOTO)

16:47   10 սեպտեմբերի, 2019

Տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին «Լոռին» կատարել էր ձեռքբերում, որի մասին պաշտոնապես այսօր հայտնեց:

Վանաձորյան ակումբի հետ 1+1 տարվա ֆորմատով պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Մուսա Դիակիտեի հետ։

Մալիի Մ20 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը 2018/19 թթ․ մրցաշրջանում հանդես է եկել Գյումրիի «Շիրակում», այնուհետեւ տեղափոխվել Ռումինիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Բոտոշանի»։

Դիակիտեն արդեն ժամանել է Վանաձոր և մարզվում է թիմի հետ։



© ARMFOOTBALL.COM