Մեր գլխավոր մրցակիցը. Ֆինլանդիայի հարձակվողի ֆանտաստիկ արդյունավետությունը

17:46   9 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020-ի ընտրակա փուլում Ֆինալնդիայի ընտրանին դարձել է Հայաստանի հավաքականի գլխավոր մրցակիցը: J խմբում երկրորդ տեղի համար պայքարող սկանդինավներն ունեն 12 միավոր, իսկ հայերը` 9:

Ֆինլանդիայի այդ նվաճմանը հասնելուն օգնում է թիմի առաջատար ու գլխավոր ռմբարկու Տեմու Պուկկին: 29-ամյա ֆուտբոլիստը գտնվում է ֆանտաստիկ մարզավիճակում: Իր վերջին 9 պաշտոնական խաղերում նա 11 գոլ է խփել: Երեկ նա գրավել է նաև Իտալիայի հավաքականի դարպասը (1:2):

Պուկիին իր ակումբի` «Նորվիչ Սիթիի» կազմում Անգլիայի Պրեմյեր Լիգայի մեկնարկային չորս տուրերում 5 գոլ է խփել և ռմբարկուական պայքարում զիջում է միայն 6 գնդակ հեղինակած Սերխիո Ագուերոյին («Մանչեսթեր Սիթի»):

Ֆինլանդիայի հավաքականի կազմում հարձակվողն ընթացիկ ընտրական փուլում 5 գոլ է խփել:  



© ARMFOOTBALL.COM