Երբ էր վերջին անգամ Մխիթարյանը դուբլի հեղինակ դարձել

12:03   9 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանը 4:2 հաշվով հաղթել է Բոսնիա և Հերցեգովինային:

Խաղի հերոսն է դարձել Հենրիխ Մխիթարյանը, ով դուբլ է ձևակերպել, մեկ գոլային փոխանցում կատարել, ինչպես նաև նրա փոխանցումից հետո ինքնագոլ է գրանցվել:

Վերջին անգամ 30-ամյա ֆուտբոլիստը մեկ խաղում երկու և ավելի գոլ հեղինակել էր 9 ամիս առաջ` 2018 թվականի դեկտեմբերի 16-ին: Այդ օրը նա «Արսենալի» կազմում մրցել է «Սաութհեմփթոնի» հետ և խփել իր թիմի երկու գոլերը (2:3):

Ընտրական փուլի ընթացիկ 6 խաղերում Մխիթարյանն 3 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:



© ARMFOOTBALL.COM