«Արսենալը» Հայաստան - Բոսնիա խաղից լուսանկար է հրապարակել

23:49   8 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը տանը մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ ու հաղթեց՝ 4-2։  

«Արսենալն» իր թվիթերյան էջում հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի ու լոնդոնցիների պաշտպան, բոսնիացի Սեադ Կոլաշինացի լուսանկարը։

«Ինչ հանդիպում էր այս 2 ֆուտբոլիստների մասնակցությամբ»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը։



© ARMFOOTBALL.COM