Պյանիչ. «Ջեկոյին գցեցին, բայց 11-մետրանոց չնշանակվեց, ես տեսա խախտումը»

23:19   8 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը տանը մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ ու հաղթեց՝ 4-2։  

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց բոսնիացիների առաջատար կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը։

«Մենք շատ հեշտ էինք կորցնում գնդդակը, իսկ հայերն օգտագործում էին մեր բոլոր սխալները։ Նրանք արժանի հաղթանակ տարան։ Հիմա մեզ դժվարին աշխատանք է սպասում նոր մարզչի գլխավորությամբ։

Չկարողացանք հասնել նրան, ինչին ցանկանում էինք։ Այսօր եղավ այն, ինչ չպետք է լիներ։

2-2 հաշվի ժամանակ Ջեկոն ընկավ տուգանային հրապարակում և պետք է 11-մետրանոց լիներ, բայց մրցավարն այլ կարծիքի էր և նրան սիմուլյացիայի համար դեղին քարտ ցույց տվեց։ Ես այդ ժամանակ նրա թիկունքում էի կանգնած և տեսա խախտումը»,- Պյանիչի խոսքերն է մեջբերում sportsport.ba-ն։



© ARMFOOTBALL.COM