Կամո Հովհաննիսյան. «Որոշեցի փոխարինվել, որ տղաներին ծանր դրության մեջ չդնեմ»

21:50   8 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը տանը մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ ու հաղթեց՝ 4-2։  

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց մեր ընտրանու պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

- Կարևորը՝ հաղթեցինք, սխալներ եղան, բայց լավ պահերը շատ էին, դրա համար հաղթեցինք: Մեր սպասելիքները արդարացան:

Վերջում թեթև վնասվածք ստացա, որոշեցի փոխարինվել, որ տղաներին ծանր դրության մեջ չդնեմ: Եթե այլ խաղ լիներ, գուցե շարունակեի: Ուրախություն եմ միայն զգում:



© ARMFOOTBALL.COM