Էրիկ Վարդանյան. «Ուրախ եմ, որ մասնակցեցի այս հաղթանակին»

21:27   8 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը տանը մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ ու հաղթեց՝ 4-2։  

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց մեր ընտրանու կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը։

- Տպավորությունները շատ լավ են, շատ ուրախ եմ, որ մասնակցեցի այս հաղթանակին: Բոսնիան շատ հզոր հավաքական է, բարձրակարգ խաղացողներ ունի «Ռոմայից», «Արսենալից», «Յուվենտուսից»: Մեր հավաքականը շատ լավ խաղաց ու արժանի էր հաղթանակի:



© ARMFOOTBALL.COM