Արամ Հայրապետյան. «Ուզում եմ, որ երկրպագուները միշտ հավատան մեզ»

20:55   8 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը տանը մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ ու հաղթեց՝ 4-2։  

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց մեր ընտրանու դարպասապահ Արամ Հայրապետյանը․

- Առաջին հերթին, կուզենայի ասել, որ, երբ մարդիկ մեզ հավատում են՝ դա ամենակարևորն է: Կցանկանայի, որ միշտ հավատան մեզ: Մենք բոլորս խաղում ենք ազգի համար, ես ու բոլորը:

Շատ դժվար է խաղալ Պյանիչի դեմ, հատկապես, Հայաստանի առաջնությունից հետո: Ինչ կարող ենք՝ անում ենք: Դժվարանում եմ խոսել, էմոցիաները խեղդում են: Շնորհավորում եմ բոլորին:

 



© ARMFOOTBALL.COM