Լևանդովսկի. «Միայն «Բավարիայում» ինձ զգացի մեծագույն թիմի ֆուտբոլիստ»

13:50   8 սեպտեմբերի, 2019

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է մյունխենյան ակումբից իր տպավորությունների մասին:

«Հիշում եմ «Բավարիայում» իմ առաջին օրը: Երբ հագա թիմի խաղաշապիկը, յուրահատուկ զգացողություն ունեցա: Միայն այդ ժամանակ զգաց, որ մեծագույն ակումբի մարզաշապիկով եմ:

«Բավարիան» այն թիմն է, որը պայքարում է բոլոր տիտղոսների համար: Ցանկանում էի իմ կարիերայում մեծ քայլ կատարել, և «Բավարիան» այն ակումբն էր, որտեղ ցանկանում էի տեղափոխվել: Ուզում եմ մնալ այստեղ»,- գերմանական ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է լեհ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ 2010-2014 թվականների ընթացքում հարձակվողը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսսիայի» կազմում, որի հետ երկու անգամ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն:



© ARMFOOTBALL.COM