Մարաշլյանի գոլը փրկել է նրա թիմին (VIDEO)

13:42   8 սեպտեմբերի, 2019

MLS-ի կանոնավոր առաջնության 30-րդ տուրում «Լոս-Անջելեսը» հյուրընակլվել է «Օրլանդո Սիթիին»: Գրանցվել է ոչ-ոքի` 2:2:

Հանդիպման ընթացքում կալիֆորնիացիները հաշվի մեջ զիջեիս են եղել, սակայն 78-րդ րոպեին ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը թիմակցին հետ գեղեցիկ պատ խաղարկելուց հետո գրավել է դարպասը ու իր թիմին փրկել պարտությունից:

21-ամյա ֆուտբոլիստն առաջնությունում 15-րդ գոլն է խփել ու ռմբարկուների պայքարում կրկին բարձրացել չորրորդ հորիզոնական:

Ուշագրավ է, որ նա շրջանցել է 14 գոլ խփած Հեբեր Արաուխոյին («Նյու-Յորք Սիթի»), ով նախկինում հանդես էր գալիս «Ալաշկերտի» կազմում և դարձել է Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու:



© ARMFOOTBALL.COM