Տոտտի. «Հուսով եմ` Հռոմը կդառնա Մխիթարյանի տունը»

11:30   8 սեպտեմբերի, 2019

«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին հարցազրույցի ժամանակ պատասխանել է հռոմացիների նորեկ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին հարցին:

«Դա շատ լավ է: Նա կարող է թիմին որակ ու քանակ ավելացնել: Վերջին երկու տարիներին Հենրիխը միշտ չէ, որ խաղում էր, սակայն հուսով եմ` Հռոմը նրա տունը կդառնա:

Երկրպագուները հավանաբար Մխիթարյանին բարձր կգնահատեն, որովհետև նա շատ լավ տեխնիկա ունի և միշտ ուզում ցուցադրել դա»,- իտալացու խոսքերն է մեջբերում Sky Sports Italia-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վարձավճարով է «Արսենալից» տեղափոխվել «Ռոմա»:



© ARMFOOTBALL.COM