Հայկական մրցավարական անձնակազմը միջազգային խաղ կսպասարկի

10:20   7 սեպտեմբերի, 2019

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ․ առաջնության որակավորման փուլի Ղազախստան-Իսրայել հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը:

Խաղի մրցավարը Զավեն Հովհաննիսյանն է, առաջին օգնականը՝ Վանիկ Սիմոնյանը, երկրորդ օգնականը՝ Արթուր Գդլյանը, չորրորդ պաշտոնյան՝ Սուրեն Բալիյանը:

Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 10-ին:



© ARMFOOTBALL.COM