Կարապետյանը` Բոնուչիին. «Հարգում եմ քո նվաճումները, բայց սա խայտառակություն է» (VIDEO)

16:55   6 սեպտեմբերի, 2019

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը քննադատել է Իտալիայի ընտրանու ավագ Լեոնարդո Բոնուչիին սիմուլյացիայի դիմելու պատճառով:

Հայ ֆուտբոլիստը, մրցավարի վարկածով, «Յուվենտուսի» պաշտպանին արմունկով հարվածելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ և ընդմիջումից առաջ հեռացվեց խաղադաշտից:

Կարապետյանն իր ինստագրամյան էջով գրել է Բոնուչիին:

«Շատ եմ հարգում ֆուտբոլային կյանքում քո նվաճումները, սակայն սա խայտառակություն է»:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է հայ ֆուտբոլիստի արմունկը դիպչում իտալացու ուսին, այլ ոչ թե դեմքին:



© ARMFOOTBALL.COM