Սկանդալային ռուս ֆուտբոլիստները բանտից ազատ են արձակվել

11:45   6 սեպտեմբերի, 2019

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը պայմանական-նախապես ազատ են արձակվել բանտից: Այդպես է որոշել Բելոգրոդի մարզի Ալեքսեյան դատարանը, հայտնում է «Интерфакс»-ը:

Տարածաշրջանային 4-րդ համարի բանտի փոխտնօրեն Վալերի Մաքսիմենկոն հայտարարել է, որ ֆուտբոլիստները վաղաժամ ազատության են արժանացել բանտում առողջ ապրելակերպի քարոզչության ու լավ պահվածքի շնորհիվ: Նշվում է, որ նրանց կոլեկտիվում քչացել են մանր խախտումները, իսկ կարգապահությունը բարձրացել է:

«Զենիթի» հարձակվողն ու «Կրասնոդարի» նախկին կիսապաշտպանը ձերբակալվել էին 2018 թվականի հոկտեմբերին: 2019 թվականի մայիսին դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել երկու մարդ ծեծելու մեջ և դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, որի ժամկետը սպառվելու էր 2020 թվականի սկզբին:



© ARMFOOTBALL.COM