Բռնցքամարտ. Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 բռնցքամարտիկ

12:04   3 սեպտեմբերի, 2019

Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն մեկնել է Բուլղարիա՝ մասնակցելու Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ինչպես հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը, հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 բռնցքամարտիկ՝ 2 աղջիկ, 8 տղա: 

Տեղեկացնենք, որ մրցավայր կմեկնեն և հայ բռնցքամարտիկների ելույթներին տեղում կհետեևեն ու մեր մարզիկներին կքաջալերեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ու ՀԲՖ փոխնախագահները: 



© ARMFOOTBALL.COM