Աղբյուր. Էրիկ Վարդանյանը չի տեղափոխվել «Լոկոմոտիվ». Կողմերը չեն պայմանավորվել վերջին պահին

10:28   3 սեպտեմբերի, 2019

Տրանսֆերային պատուհանի վերջին օրն այդպես էլ պաշտոնական տեղեկություն չեղավ Էրիկ Վարդանյանի հնարավոր տրանսֆերի մասին և, ըստ ամենայնի, այն խափանվել է:

Ինչպես հայտնում է «ЭкСпорт» տելեգրամ ալիքը, Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի տրանսֆերը չի կայացել վերջին պահին: Նշվում է, որ ֆուտբոլիստը մեկնել էր Մոսկվա, բայց կողմերը որոշել են չստորագրել պայմանագիր:



© ARMFOOTBALL.COM