Կոնոպլյանկան հեռացավ «Շալկեից». նա նոր ակումբ ունի

22:32   2 սեպտեմբերի, 2019

«Շալկեի» կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան պաշտոնապես տեղափոխվեց Ուկրաինա։

Նա կխաղա հարազատ երկրի ամենահզոր ակումբներից մեկում՝ «Շախտյորում»։ 29-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր։ Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշենք, որ ուկրաինացին Գերմանիա է տեղափոխվել 2016 թվականին՝ «Սևիլյայից»։ Անցած մրցաշրջանում մասնակցել է Բունդեսլիգայի 13 հանդիպման, դարձել 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։




© ARMFOOTBALL.COM