Իսպանիայի հավաքականի թեկնածուն տեղափոխվեց ՊՍԺ (PHOTO)

10:55   2 սեպտեմբերի, 2019

«Սևիլյայի» դարպասապահ Սերխիո Ռիկոն կարիերան շարունակելու է ՊՍԺ-ում:

Փարիզյան ակումբը պաշտոնապես մեկ մրցաշրջանով վարձակալել է 26-ամյա ֆուտբոլիստին: Ֆրանսիական ակումբն իրավունք կունենա հետագայում գնել իսպանացու ամբողջական տրանսֆերը:

Ռիկոն ՊՍԺ-ի պատմության առաջին իսպանացի դարպասապահն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ է տեղափոխվելու նաև Մադրիդի «Ռեալի» դարպասպահ Կեյլոր Նավասը, իսկ Ալֆոնս Արեոլան հակառակ ուղղությամբ է մեկնելու:

Նշենք, որ Ռիկոն Իսպանիայի հավաքականի կազմում 1 խաղ է անցկացրել և համարվում է «ֆուրիա ռոխայի» թեկնածու: Նա նախորդ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է «Ֆուլհեմում»:



© ARMFOOTBALL.COM