Կլապը` «Արարատ-Արմենիայի» դեմ խաղի մասին. «Պետք է կյանքում անպայման նման պահ ունենաք»

01:54   30 օգոստոսի, 2019

«Դյուդելանժի» կիսապաշտպան Ռայան Կլապը մեկնաբանել է Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ  փուլում «Արարատ-Արմենիայի» նկատմամբ հաղթանակը (2:1, 5:4 11մ):

«Սա յուրահատուկ սխրանք է: Պետք է կյանքում գոնե մեկ անգամ նման պահ ունենաք: Պատրաստվում ենք տոնել այս հաղթանակը:

Ընդմիջման ժամանակ մտածում էինք, որ կարող ենք քամբեք կատարել, և ստիպված եղանք տուրբո միացնել»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում wort.lu-ն:



© ARMFOOTBALL.COM