Մինասյան. ««Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների համագործակցությունը դեռ ինձ չի գոհացնում»

23:28   28 օգոստոսի, 2019

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ (2-1)։

Նախախաղային մամուլի ասուլիսով հանդես եկավ հայկական թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Իր մեկնաբանությունը տվեց նաև արարատցիների ֆուտբոլիստ Ֆուրջել Նարսինգը։

«Ոչ միայն առաջին խաղում, նաև` երկրորդում, չենք բավարարվելու ոչ-ոքի արդյունքով։ Լինելու ենք ագրեսիվ ու փորձելու ենք գոլեր խփել, որպեսզի հաղթանակ տանենք։ Նախորդ խաղից առաջ էլ նշել էինք, որ նրանք գնդակը լավ են վերահսկում։ Պետք է նրանց չտալ ժամանակ ու տարածություն։  

Երբեք չեմ ասել, որ «Դյուդելանժը» ֆավորիտ է։ Պարզապես, ասել եմ, որ մրցակիցը եվրագավաթներում հանդես գալու մեծ փորձ ունի։ Այս խաղից առաջ շանսերը 50-50 եմ գնահատում։

Նման խաղերից առաջ չափազանց շատ տրամադրվելն օգուտ չի տա։ Կարևոր խաղերից առաջ պետք է թուլացնել նյարդերը, որպեսզի ֆուտբոլիստներն իրենց վրա չափի ավելի պատասխանատվություն չվերցնեն։ Դա կարող է բերել հակառակ էֆեկտի։

Մեզ դեռ ժամանակ է պետք, որովհետև թիմի խաղը դեռ ինձ այնքան էլ չի գոհացնում։ Խոսքը գնում է ֆուտբոլիստների համագործակցության մասին։ Դա միանգամից չի լինում։ Մենք ունենք 5-6 նոր խաղացողներ և մեզ անհրաժեշտ է, որ նրանք հարմարվեն նաև Հայաստանի առաջնությանը։ Այն, ինչ ցանկանում եմ՝ դեռ չեմ տեսնում, բայց առանձին դրվագներով տեսնում եմ» 

Առավել մանրամասն՝ տեսանյութում (VIVARO NEWS)



© ARMFOOTBALL.COM