«Արարատ-Արմենիան» ժամանեց Լյուքսեմբուրգ

15:27   28 օգոստոսի, 2019

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» քիչ առաջ ժամանել է Լյուքսեմբուրգ: Այդ մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:

Արտագնա խաղին մեկնած հայկական թիմի բոլոր ֆուտբոլիստները բարեհաջող տեղ են հասել և փաստաթղթային խնդիրներ չեն ծագել:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլի (փլեյ-օֆֆ) «Դյուդելանժի» դեմ պատասխան խաղը կկայանա օգոստոսի 29-ին: Առաջին մրցավեճում Վարդան Մինասյանի թիմն առավելության է հասել 2:1 հաշվով:



© ARMFOOTBALL.COM