Հայաստանի համար հաջողություն բերող մրցավարը կսպասարկի «Դյուդելանժ» - «Արարատ- Արմենիա» խաղը

00:25   28 օգոստոսի, 2019

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ (առաջին խաղը՝ 2-1)։ 

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպումը կսպասարկի մրցավարների մակեդոնական անձնակազմը։ Գլխավոր մրցավարը կլինի Ալեքսանդր Ստավրևը։ Եզրերում նրան կօգնեն Մարյան Կիրովսկին և Դեյան Կոստանդինովը, իսկ չորրորդ պաշտոնյան՝ Դեյան Յակիմովսկին։

Հավելենք, որ Ստավրևը սպասարկել է Հայաստանի ազգային հավաքականի 2 հանդիպում։ 2017 թվականին նա եղել է Հայաստան-Ղազախստան խաղի գլխավոր մրցավարը, որտեղ մեր ընտրանին 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։

Մինչ այդ սպասարկած խաղը մեր հավաքականի մասնակցությամբ եղել է 2010 թվականին, երբ Հայաստանը կրկին տանը 2-1 հաշվով հաղթել է Բելգիային։



© ARMFOOTBALL.COM