«Շախտյորի» խաղացողն ինստագրամով խնդրել է բաց թողնել իրեն Իտալիա

22:32   27 օգոստոսի, 2019

«Շախտյորի» ավագ Թայսոնը ցանկանում է կարիերան շարունակել «Ռոմայում»։ Այդ մասին ֆուտբոլիսը գրել է իր ինտագրամում։

«Բաց թողեք ինձ․․․ Փառք Աստծո ամեն ինչի համար»,- գրել է բրազիլացին։

Դրանից որոշ ժամանակ անց 31-ամյա բրազիլացին հերթական անգամ հրապարակում է կատարել՝ գրելով․

«Ինձ յուրահատուկ հնարավորություն է ընձեռվել։ Ամեն ինչ կլինի, եթե Աստված կամենա»

Հավելենք, որ «Շախտյորն» ու «Ռոման» բանակցություններ են վարում, բայց չեն կարողանում համաձայնության հասնել տրանսֆերի գնի շուրջ։ Ուկրաինական ակումբը 30 մլն եվրո է պահանջում, իսկ հռոմեացիները փորձում են իջեցնել գինը։



© ARMFOOTBALL.COM