Օան Ջորկաեֆի թիմը պարտվեց զորեղ մրցակցին

17:29   25 օգոստոսի, 2019

Շոտլանդիայի առաջնության երրորդ տուրում «Սենթ-Միրենը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվել է Գլազգոյի «Ռեյնջերսին»:

Տանտերերի կազմում պահեստայինների թվում է մնացել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին թեկնածու Օան Ջորկաեֆը:

Շոտլանդական Պրեմյեր լիգայում լեգենդար Յուրի Ջորակեֆի 22-ամյա որդին 1 խաղ է դեռ անցկացրել: Լիգայի գավաթում նա ասպարեզ է դուրս եկել 4 անգամ ու 1 գոլ խփել:

«Սենթ-Միրենը» 3 միավորով ութերորդ տեղում է, իսկ ահա Սթիվեն Ջերարրդի գլխավորած թիմը 9 միավորով դարձավ առաջատար:



© ARMFOOTBALL.COM