Էմերի. «Մխիթարյանը և մյուս փոխարինումները լավ ազդեցին խաղի վրա»

12:20   25 օգոստոսի, 2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Պրեմյեր լիգայի երրորդ տուրում «Լիվերպուլից» կրած արտագնա պարտությունը (1:3):

«Հիասթափված եմ արդյունքից: Ինչ-որ պահի լավ ֆուտբոլ էինք ցուցադրում: Առաջին կեսում լավ խաղացինք, կազմակերպված էինք պաշտպանվում ու հակագրոհում: Գոլային 3-4 պահ ունեինք, որոնք առաջացան Պեպեի ու Օբամեյանգի արագությունն օգտագործելու շնորհիվ:

Իհարկե, մենք կցանկանայիք գնդակին ավելի շատ տիրել, սակայն մրցակիցը հզոր ճնշում էր գործադրում` օգտագործելով իր վինգերներին: «Լիվերպուլի» համեմատ կրճատել ենք նախորդ մրցաշրջանի որակական տարբերությունը, սակայն այսօրվա դրությամբ դա դեռ բավական չէ:

Փոխարինման մտած Մխիթարյանը, Տորեյրան ու Լակազետը լավ ազդեցին խաղի վրա: Զգալի առաջ քայլ է կատարել Ուիլոկը, իսկ Պեպեն ու Գենդուզին հաջող հանդիպում անցկացրեցին»,- բասկի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:



© ARMFOOTBALL.COM