Մ17. Հայաստանը մինչև 83-րդ րոպեն հաղթում էր Տաջիկստանին, սակայն պարտվեց (VIDEO)

13:09   25 օգոստոսի, 2019

«Ղազախստանի նախագահի գավաթ» միջազգային ընկերական մրցաշարում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը երկրորդ խաղն է անցկացրել: Աղվան Այվազյանի գլխավորած թիմը 1:2 հաշվով պարտվել է Տաջիկստանի իր հասկակիցներին ընտրանուն:

Հաշիվը 47-րդ րոպեին բացել է Արթուր Սերոբյանը, ում համար դա մրցաշարում երկրորդ գոլն էր: Հայկական թիմը հաշվի մեջ առջևում է եղել մինչև 83-րդ րոպեին, սակայն հետո երկու գոլ է  բաց թողել ու պարտություն կրել:

Մեկնարկային տուրում հայ պատանիները 2:2 հաշվով էին ավարտել Ղազախստանի Մ17 հավաքականի երկրորդ թիմի հետ հանդիպումը:

ArmFootball.com-ը ներկայացնում է խաղերի գոլերի տեսանյութը



© ARMFOOTBALL.COM