«Չելսին» հերթական միավորները կորցրեց ԱՊԼ-ում (VIDEO)

21:20   18 օգոստոսի, 2019

Անգլիայի Պրեմիրեր լիգայի 2-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիդջ» ստադիոնում ընդունեց «Լեսթերին»։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1։

7-րդ րոպեին Մեյսոն Մաունտն առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 67-րդ րոպեին Ուիլֆրիդ Նդիդին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։

Այսպիսով, «Լեսթերը» վաստակեց 2 միավոր և զբաղեցնում է 12-րդ տեղը, իսկ «Չելսին» 1 միավորով 15-րդն է։



© ARMFOOTBALL.COM