ԱԵԱ. Ցավալի պարտություն բրոնզե մեդալի համար պայքարում

22:34   17 օգոստոսի, 2019

Էստոնիայում ընթացող հունահռոմեական ոճի աշխարհի երիտասարդական առաջնության 55 քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտ է անցկացրել Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը:

Հայ ըմբիշը 0:2 հաշվով պարտվել է Իրանի ներկայացուցիչ Պոյա Սուլատ Դադ Մարզին:

Նշենք, որ քառորդ եզրափակչում Մինասյանին հաղթած ռուս Անվար Ալիխարովը եզրափակչում 9:4 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Զաուր Ալիևի նկատմամբ և դարձել չեմպիոն:



© ARMFOOTBALL.COM