Դեժավյու. Անհավանական փոխարինում, VAR և չհաշված գոլ «Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ» խաղում (VIDEO)

22:42   17 օգոստոսի, 2019

Պրեմյեր լիգայի երկրորդ տուրում կայացավ «Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ» կենտրոնական խաղը: Գրանցվեց ոչ-ոքի` 2:2:

Առաջին խաղակեսում Կևին դե Բրյունեի երկու փոխանցումներից հետո գոլերի հեղինակներ դարձան Ռահիմ Սթերլինգը և Սերխիո Ագուերոն: Այդ գնդակների արանքում Էրիկ Լամելան խորամանկ հարվածով մեկ անգամ հավասարեցրել էր հաշիվը:

Լոնդոնցիները հաղթանակից խուսափեցին ապշեցուցիչ փոխարինման շնորհիվ: Անկյունայինի խաղարկումից առաջ խաղադաշտ մտած Լուկաս Մոուրան շարժվեց դեպի տուգանային հրապարակ և գլխի հարվածով գրավեց դարպասը: Այդ ամենը տևեց 18 վարկյան:

Մրցավարի ավելացրած առաջին րոպեին գրանցվեց դեպք, որը Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության քառորդ եզրափակչի այս թիմերի պատասխան հանդիպման (4:3) կրկնությանը վերածվեց: Քաղաքայինները գոլ խփեցին, երկար ժամանակ տոնեցին այն, սակայն VAR համակարգի շնորհիվ պարզվեց, որ Էմերիկ Լապորտը ձեռքով է փոխանցում կատարել դարպասը գրաված Գաբրիել Ժեզուսին: Գոլը չեղարկվեց:

Այսպիսով, երկու թիմերն էլ ունեն 4-ական միավոր և այլ թիմերի հետ կիսում են 3-7 տեղերը:



© ARMFOOTBALL.COM