Թուրքի ու ռուսի ջախջախումներ. Երկու հայ ըմբիշներ` եզրափակչում

18:57   17 օգոստոսի, 2019

Էստոնիայում ընթացող Աշխարհի երիտասարդական առաջնությունում կայացան հունահռոմեական ոճի կիսաեզրափակիչները:

60 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը մրցել է ռուս Գեորգի Տիբիկովի հետ ու առավելության հասել 6:0 հաշվով:

Եզրափակչում Սահակը մրցելու է թուրք Կերեմ Կամալի հետ:

67 կգ քաշային կարգում Շանթ Խաչատրյանը 15:5 հաշվով ջախջախել է թուրք Աբդուլ Սամեթ Բասարին:

Չեմպիոնական գոտեմարտում Խաչատրյանը մրցելու է վրացի Գեորգի Շոթաձեի հետ:



© ARMFOOTBALL.COM